Աղցաններ
Աղցանների համային հատկությունները կախված են այն լցոններից, որոնցով համեմվում են: Աղցանները համեմում են մայոնեզով, թթվսերով, կիտրոնի հյութով, քացախով և այլն:
Չպետք է մոռանալ արտաքին տեսքի մասին: Ընդհանրապես ճաշատեսակները կատարյալ են համարվում, երբ համային հատկանիշներին զուգահեռ նաև ախորժալի տեսք ունեն: Հատկապես աղցաններն ընդունված է զարդարել:
Աղցանները, որպես կանոն, մատուցվում են սառը վիճակում: Աղցանները կարելի է պահպանել սառը տեղում: