Շոկոլադե-ընկուզային միջուկով նրբաբլիթ

Մայիս 12, 2017
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  • Պատրաստում ենք կրեմը։ Կաթն ու խտացրած կաթը դնում ենք մարմանդ կրակին և խառնելով եռացնում։
  • Ձվի դեղնուցը խառնում ենք օսլայի և կակաոյի հետ, ավելացնում 2 ճ/գդ կաթ և կրկին խառնում։
  • Երբ խտացրած կաթով զանգվածը եռա, լցնում ենք կակաոյով զանգվածը և զգուշությամբ խառնում։
  • Ընկույզները մանրացնում ենք և լցնում կրեմի մեջ։  Կրեմը հովացնում ենք և տեղափոխում սառնարան։
  • Պատրաստում ենք նրբաբլիթները։
  • Ձվերը շաքարավազի և աղի հետ լավ հարում ենք, այնուհետև ավելացնում 2 ճ/գդ թթվասերը և կրկին հարում։
  • Աստիճանաբար ավելացնում ենք կաթը, ալյուրը, 1 ճ/գդ բուսայուղը և հարում այնքան, մինչ համասեռ զանգված ստանանք։
  • Խմորի 1/3 մասն առանձնացնում ենք, 1 ճ/գդ կակաո ավելացնում և լավ հարում։
  • Բուսայուղապատ տապակի մեջ լցնում ենք սպիտակ խմորը և խոհարարական պարկի միջոցով կենտրոնից մինչև ծայրերը պարուրաձև լցնում ենք շոկոլադե խմորը։
  • Նրբաբլիթները 2 կողմից տապակում ենք։
  • Պատրաստի նրբաբլիթների մեջ կրեմ ենք լցնում և փաթաթում ըստ ճաշակի։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...