Խմորով եւ խնձորով վարդ

Մայիս 5, 2017
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

  • Խնձորը կիսել 4 մասի:
  • Զգուշորեն հեռացրել միջուկը:
  • Չկեղեւահանե՛լ:
  • Յուրաքանչյուր մասը կտրատել  մոտ 2 մմ հաստությամբ շերտերի ։
  •  Փոքր կաթսայի մեջ լցրեք 1 բաժակ ջուր և շաքարավազը։
  • Դրեք գազօջախին, թող եփվի:
  • Ավելացնել խնձոր և եփել մոտ 3 րոպե։
  • Դատարկել ջուրը և թողնել որ խնձորները չորանան։
  •  Բացել  խմորը, որը հարկավոր է մի քանի ժամ առաջ հանել սառցախցիկից:
  • խմորը բաժանեք իրար հավասար  ուղղանկյուն  3 սմ լայնությամբ շերտերի։
  • Յուրաքանչյուր խմորի շերտի վրա տեղադրել խնձորի 5 կիսալուսնաձեւ կտորները, այնպես, որ վերեւի հատվածը խմորից դուրս լինի, եւ խնձորի կտորները մասամբ իրար վրա լինեն :
  • Խմորի տակի մասը վրա բերեք, ծածկեք խնձորները՝ վերեւի հատվածը բաց թողնելով: Լավ սեղմեք, որպեսզի խնձորները դուրս չթափվեն, ապա փաթաթեք խմորը մի առանցքի շուրջ:
  • Կստացվի վարդանման խմորագնդիկ: Խմորագնդերը դրեք նախապես ձեթով քսված ջեռոցամանի մեջ եւ թխեք 180 աստիճանով տաքացրած ջեռոցում 30 րոպե մինչեւ խմորը կարմրի:
  • Հանեք ջեռոցից, թողեք սառչի, վրան շաքարի փոշի ցանեք եւ մատուցեք:
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...