Բաղադրիչներ
- խոզի միս - 600 գ
- ծիրան - 6
- շերտավոր խմոր առանց խմորիչի - 125 գ
- ձու - 1
- խնձորի քացախ - 1 ճ.գ.
- աղ
- պղպեղ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Խոզի միսը բաժանում ենք 6 հավասար մասի, ծեծում ենք, աղում և պղպեղում, ավելացնում ենք խնձորի քացախը, խառնում ենք և թողնում մոտ 30 րոպե.
- Ծիրաններից առանձնացնում ենք կորիզները. և փաթաթում ենք ծիրանը մսի մեջ:
- Խմորը գրտնակում ենք այնպես, որ կարողանանք երկարությամբ կտրատել:
- Ստացված խմորե թելերով փաթաթում ենք միսը, տալով նրան կծիկի տեսք:
- Կծիկների վրա հարած դեղնուց ենք քսում և եփում ենք ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում մոտ 45 րոպե:
Բարի ախորժակ