Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը մաքրել և դնել, որ խաշվի:
- Լոլիկը կտրատել խորանարդիկներով, սոխը մանրացնել, տապակել ձեթով, ավելացնել լոլիկը և թողնել կրակին 3-5 րոպե:
- Այս ամենին ավելացնել տավարի աղացած միսը, աղ ու պղեղ անել, և թողնել այնքան, մինչև կարմրի:
- Կարտոֆիլից պյուրե պատրաստել, իսկ պանիրը քերիչով անցկացնել:
- Թավայի մեջ լցնել մսից պատրաստված խառնուրդը, այնուհետև կարտոֆիլը, իսկ վերջում պանիրը շաղ տալ վրան:
- Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում, 20-30 րոպե: