Բաղադրիչներ
- ծաղկակաղամբ - ½ կգ
- միս - 350 գր
- բրինձ - 2 բ.
- յուղ - 2 ճ.գ.
- արգանակ - 4 բ.
- մանր սոխ - 3
- ձեթ
- դարչինի փայտիկ
- դափնետերև
- հատիկ բահար
- աղ
Պատրաստման եղանակը
- Կտրատած միսը նախ` տապակել յուղով, ապա խաշել` համեմունքներով:
- Թերխաշ ծաղկակաղամբը տապակել ձեթով:
- Կաթսայի հատակը շարել ծաղկակաղամբը, միսն ու օղակաձև շերտված սոխը, վրան լցնել բրինձն ու ջուրը, եփել մինչև ջուրը քաշվի:
- Կափարիչը ծածկել սրբիչով և մարմանդ կրակի վրա շոգեխաշել 15-20 րոպե: