Բաղադրիչներ
- բրինձ - 2 բ.
- ձեթ (կամ 2 ճ.գ. յուղ) - 1 ս.բ.
- ջուր - 4 բ.
- կանաչ սխտոր - 2
- սոխի ցողուն - 10
- կանաչի (համեմ և ազատքեղ) - 1 կապ
- աղ
Պատրաստման եղանակը
- Եռացող ջրին ավելացնել յուղն ու աղը:
- Երբ յուղը հալչի լցնել բրինձը և եփել մինչև ջուրը քաշվի:
- Մանրացնել կանաչեղենը, ապա խառնել բրնձին:
- Կափարիչը ծածկել սրբիչով և մարմանդ կրակի վրա շոգեխաշել 15-20 րոպե: