Բաղադրիչներ
- թոսթի հաց - 6 շերտ
- միջին լոլիկ - 6
- ձու - 6
- խաշած լոբի - 1 բ.
- դեղին պանիր - 100 գր
- յուղ - 1 ճ.գ.
- թթվասեր - 1 ճ.գ.
- պղպեղի մածուկ - 1ճ.գ.
- կաթնաշոռ - 1 ճ.գ.
- ուրձ - 1 ճ.գ.
- կանաչի
- կարմիր և սև պղպեղ աղ
Պատրաստման եղանակը
- Յուրաքանչյուր հացի շերտ կարմրացնել, դատարկել նաև լոլիկները:
- Մանրացնել կանաչին, խառնել լոբուն, ավելացնել համեմունքն ու մածուկը, նաև քերած պանիրը:Լցոնել լոլիկները:
- Ձուն հարել, ավելացնել թթվասերը, կաթնաշոռն ու ուրձը.ապա տաքացված յուղով ձվածեղ պատրաստել:
- Յուրաքանչյուր հացի շերտի վրա լցնել ձվածեղ,մի լոլիկ, զարդարել հավելյալ պանրով և կանաչիով: