Բաղադրիչներ
- խաշած սունկ - ½ կգ
- սոխ - 2
- լիմոնի հյութ - 1 թ.գ.
- քիմիոն - 1 թ.գ.
- քարի փուտըր - 1 թ.գ.
- համեմի սերմ - 1 թ.գ.
- բահար - ½ թ.գ.
- հիլ - ½ թ.գ.
- իմբիր - ½ թ.գ.
- մեխակի փոշի - ¼ թ.գ.
- լավաշ
- ձեթ
Պատրաստման եղանակը
- Մանրացնել սունկը, քերել սոխը և համեմել:
- Լավաշը շերտել երկարությամբ և 10 սմ լայնությամբ:
- Յուրաքանչյուր լավաշի ծայրին դնել մի գդալ միջուկից, ապա սկսել ծալլել եռանկյունաձև, ինքն իր վրա:
- Վրան քսել ձեթ և թխել փռի մեջ, մինչև կարմրի: