Բաղադրիչներ
- նշաբլիթ - 100 գր .
- ելակ - 100 գր.
- արքայախնձոր - 100 գր .
- Կրեմ`
- կաթ - ½ բ.
- կարագ - 50 գր .
- թթվասեր - 2 ճ. գ.
- կաթի սեր - 2 ճ. գ.
- շաքարափոշի - 2 ճ. գ.
- վանիլին
Պատրաստման եղանակը
- Հարել հալած կարագը, թթվասերն ու կաթի սերը:
- Ավելացնել շաքարափոշին և վանիլինը:
- Կաթիլ – կաթիլ լցնել կաթը: (Եթէ կտրվի, մի քանի կաթիլ եռման ջուր լցնել) :
- Մատուցելիք ափսեի մեջ հերթաբար լցնել մանրացված նշաբլիթ, արքայախնձոր, ելակ և կրեմ:
- Մատուցելուց առաջ նախընտրաբար մի ժամ սառեցնել սառնարանում: