Բաղադրիչներ
- մարգարին - 1/2 տուփ
- ձու - 1
- շաքարավազ - 1/2 բ.
- ալյուր - 1 բ.
- սոդա - 1/2 թ.գ.
- աղ
- դարչին
- հիլ
- կաթ - 2 բ.
- օսլա - 3 ճ.գ.
- շաքարավազ - 3 ճ.գ.
- ջուր - 1 ս.բ.
- ծաղկի բնահյութ (էսանս) - 1 ճ. գ.
- մաստակ - 1/8 թ.գ.
- նշաբլիթ
- աշթա անուշի (մուրաբա) հատիկներ տնական աշթա
- կաթ - 1 բ.
- շաքարավազ - 1 ճ.գ.
- սեր - 2 ճ.գ.
- օսլա - 3 ճ.գ.
- ջուր - 1 ս.բ.
Պատրաստման եղանակը
- Տաքացնել կաթը մեջը լուծելով շաքարավազը:
- Օսլան բացել ջրով և լցնել եռացող կաթի վրա և խառնել:
- Ավելացնել փշրված մաստակը և ծաղկի բնահյութը:
- Նախապես պատրաստել նաև աշթան. Լուծել շաքարավազը կաթի մեջ, խառնել կաթի սերը և եռացնել:
- Ավելացնել ջրով բացված օսլան և անմիջապես խառնել:
- Մատուցելիս փշրել նշաբլիթը աշթալիեյի վրա, զարդարել աշթայով և անուշի հատիկներով: