Ընկույզով տորթ

Հունվար 31, 2011
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

  • Կարագը հալել շաքարավազի 1/3 մասի հետ, ավելացնել ձվի դեղնուցները` դարչինի, ռոմի և վանիլինի հետ:
  • Այս ամենը լավ հարել:
  • Սպիտակուցները լավ հարել մնացած շաքարավազի հետ և լցնել դեղնուցի զանգվածի վրա:
  • Ծեծած ընկույզները խառնել 150գր. կարմրացրած ընկույզների հետ և լցնել խմորի մեջ:
  • Պատրաստի զանգվածը լցնել տապակի մեջ և թխել 190°C տաք ջեռոցի մեջ` 55-60րոպե:
  • Սառելուց հետո բաժանել 2 շերտի:
  • Թրջած ժելատինը շաքարի փոշու հետ հալեցնել միջին ջերմաստիճանի կրակի վրա:
  • Մնացած կարմրացրած ընկույզները խառնել նուգայի կտորներին և ժելատինի հետ միասին լցնել լավ հարած սերուցքի վրա:
  • Վերցնել պատրաստի շերտերից մեկը, վրան քսել կրեմի մի մասը, ծածկել երկրորդ շերտով:
  • Տորթը պատել մնացած կրեմով և 1-2 ժամ դնել սառնարանը:
  • Զարդարել պատրաստի մարցիպանով կամ շոկոլադի գլազուրով:
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...