Բաղադրիչներ
- ձու - 4
- շաքարավազ - 200 գր.
- ալյուր - 80 գր.
- օսլա - 80 գր.
- կակաո - 2 ճ/գ
- խմորի փխրեցուցիչ - 1 թ/գ
- ժելատինի թերթիկներ - 3 հատ
- դառը շոգոլադ - 240 գր.
- լիկյոր կամ կոնյակ - 80 մլ.
- սերուցք - 1200 գր.
- աղ
- վանիլին
- Գլազուրի համար
- շոկոլադ - 100 գր.
- սերուցք - 100 գր.
Պատրաստման եղանակը
- Ձուն, շաքարավազը, աղը և վանիլինը միասին լավ հարելուց հետո ավելացնել ալյուրը, օսլան, կակաոն, փխրեցուցիչը:
- Բոլոր բաղադրիչները խառնելուց հետո լցնել տապակի մեջ որն ունի 28 սմ տրամագիծ:
- Թխել ջեռոցում 170°C պայմաններում` 25-30 րոպե:
- Սառելուց հետո բլիթը 3 շերտի բաժանել:
- Ժելատինը թրջել ու լուծել, շոկոլադը հարել, իսկ լիկյորի մի մասը տաքացնել:
- Խառնել իրար և նախապես փրփրացրած սերուցքը կամաց և քիչ-քիչ ավելացնել զանգվածին:
- Պատրաստի խմորի շերտերը ցողել լիկյորով և կրեմով պատել:
- Շերտերը դնել իրար վրա և պատրաստի խմորեղենի վրա ամբողջությամբ կրեմ քսել:
- Զարդարելու համար նախատեսված շոկոլադը հալեցնել և խառնել 100 գր. հարած սերուցքի հետ, դրանով էլ զարդարել խմորեղենը: