Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը
- Ձուն հարել, ավելացնել շաքարավազը, բուսայուղը, մեղրը, քացախը, սոդան, անընդհատ խառնելով ավելացնել ալյուրը, մինչև դառնա համասեռ զանգված:
- Բաժանել 2 մասի` մեկը մյուսից մի քիչ շատ:
- Ջեռոցը տաքացնել 180°C, ընտրել 2 կաղապար` մեկը մեծ, մյուսը` փոքր, կաղապարները յուղել և խմորներն առանձին առանձին թխել 20-25 րոպե:
Կրեմի պատրաստումը
- Կաթը դնել կրակին, ավելացնել շաքարավազը, անընդհատ խառնելով լցնել ալյուրը, որ գնդեր չառաջանան, 1-2 անգամ եռալուց հետո կրակից վերցնել, թողնել հովանա:
- Կարագն առանձին հարել մինչև սպիտակի, քիչ-քիչ ավելացնել եփուկին, համեմել վանիլինով:
- Բիսկվիթները բաժանել 2 մասի և կրեմի բարակ շերտով միացնել իրար, ձևավորել կրեմով ու տարբեր մրգերով:
- Ծաղիկ պատրաստելու համար սպիտակ կրեմից մի փոքր վերցնել, ավելացնել այնքան կարմիր սննդային ներկ, որ ստացվի վարդագույն:
- Ներարկիչով ձևավորել տորթի եզրերը: