Բաղադրիչներ
- Կարմիր ձկան ֆիլե - 300 գ.
- ձու - 1 հատ
- Կանաչ սոխ - 2 հատ
- Եգիպտացորենի օսլա - 1,5 թեյի գդալ
- աղ, պղպեղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Ֆիլեն կտրատել փոքր քառակուսիների։ Կանաչ սոխը նույնպես մանր կտրատել։
- Ամանի մեջ խառնել կտրատած ձուկը, սոխը, ձուն և օսլան։ Ըստ ճաշակի ավելացնել աղ և պղպեղ, խառնել։
- Նախապես տաքացրած տապակի մեջ գդալով լցնում ենք կոտլետների համար նախատեսված զանգվածը։ Տապակել երկու կողմից, մինչև եփվի, կափարիչով ծածկված :