Ծիրանաչրով և ընկույզով կարկանդակ

Փետրվար 18, 2023
Դիտվել է`* անգամ

Ցորենի ալյուր250 գ
Շաքարավազ100 գ
Փխրեցուցիչ1 ճ.գ
Կաթ50 մլ
Հավի ձու2 հատ.
Չորացրած ծիրան400 գ
Ընկույզ150 գ
Աղ1/4 թ/գդ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  • Ծիրանի չիրը 5 րոպե թրմեք տաք ջրի մեջ։ Քամեք ջուրը և կտրեք մեծ կտորների։
  • Խորը ամանի մեջ խառնել ալյուրը, շաքարավազը, աղը և փխրեցուցիչը։
  • Առանձին ամանի մեջ հարել ձուն և կաթը։
  • Ստացված խառնուրդը միացրեք չոր բաղադրիչներին։ Խիտ (փափուկ) խմոր հունցել։
  • Խմորին ավելացրեք մանր կտրատած ծիրանի չիրն ու ընկույզը (զարդարման համար պահեք մի քանի ընկույզ)։ Ստացված զանգվածը լցնում ենք կարագով յուղած կաղապարի  մեջ (~ 22 սմ տրամագծով): Շաղ տալ մնացած ընկույզը։ Թխել նախապես 180°C տաքացրած ջեռոցում 25-30 րոպե։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...