Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը
- Փափկած կարագը շաքարավազի հետ խառնել և հարիչով հարել:
- Հետո հերթով ավելացրեք ձվերը,կրկին խառնել :
- Առանձին ամանի մեջ մաղում ենք ցորենի ալյուրը սոդայի հետ։ Փոքր չափաբաժիններով ալյուրի խառնուրդը ավելացնում ենք կարագի զանգվածին՝ ամեն անգամ ալյուր ավելացնելուց հետո խմորը խառնելով։ Կախված ձվերի չափսից և ալյուրի որակից, կարող է քիչ թե շատ ալյուրի կարիք ունենալ։ Պատրաստի խմորը չպետք է կպչի ձեռքերին և լավ գունդ ձևավորվի։
- Պատրաստի խմորը բաժանում ենք 2 մասի, մի մասը պետք է մի փոքր փոքր լինի երկրորդից (1/3 և 2/3)։ Փոքր մասը գունդ ձևավորել, փաթաթել թաղանթով և դնել սառնարանում 1 ժամ:
- Թխելու համար նախատեսված կաղապարի վրա (տրամագիծը 35 սմ)դնել թերթիկ և վրան տարածեք խմորը ։
- Խմորի հիմքի վրա գդալի օգնությամբ քսել մուրաբան։
- Մնացած սառեցված խմորը քերել կոպիտ քերիչով։ Քերած խմորը շաղ տալ աշխատանքային մասի վրա, այնուհետև ձեռքերով թեթև սեղմել այն։ Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մինչև ոսկե դարչնագույնը (25-30 րոպե): Թողեք, որ տորթը սառչի, այնուհետև կտրեք մասերի: