Կոզինախ

Փետրվար 16, 2023
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  • Ընկույզը տապակել չոր տապակի մեջ (2-3 րոպե): Միջուկները ժամանակ առ ժամանակ խառնել, որպեսզի չայրվեն:
  • Չորացրած ընկույզները թողեք մի փոքր սառչի, այնուհետև մանրացրեք ափերի միջև, որպեսզի հնարավորինս կեղևը մաքրվի:
  • Մաքրած ընկույզը դանակով կտրատել խոշոր փշրանքների։
  • Մեղրն ու շաքարի փոշին լցնել կաթսայի մեջ։ Դնել դանդաղ կրակի վրա և տաքացնել, մինչև շաքարի փոշին լուծվի։ Կաթսան վերցնել  վառարանից և թողնել 10 րոպե հանգստանա։ Այնուհետև մեղրը նորից դնել  կրակին և թողնել եռա։ Եռացնել 1-2 րոպե, կաթսան կրկին հանել վառարանից ու թողնել 10 րոպե։
  • Ապա կաթսան նորից դնել կրակի վրա և նորից բերել եռման աստիճանի։ Եռացրեք այնքան, մինչև ստացվի թանձր օշարակ. Պատրաստի օշարակից մի փոքրիկ գնդիկ պատրաստեք և գցեք սառը ջիր մեջ ։Այն պետք է լինի մի փոքր ամուր:
  • Պատրաստի կարամելի մեջ լցնել մանրացված ընկույզը և մանրակրկիտ խառնել։
  • Պատրաստի զանգվածը դնել սառը ջրով թրջած փայտե տախտակի վրա։ Զանգվածը գդալով նրբորեն հարթեցնել, իսկ հետո ջրով թրջած գրտնակով գրտնակել 0,5-1 սմ հաստությամբ շերտ։
  • Դանակը թրջել սառը ջրով ու  մանր  կտրատել ընկույզի շերտը։ Թույլ տվեք պատրաստի կոզինախը մի փոքր սառչի և չորանա, այնուհետև շրջեք և թողեք մինչև ամբողջովին պնդանա (մոտ 15-20 րոպե):
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...