Բաղադրիչներ
- Խմոր`
- շոկոլադ - 200գր․
- կարագ - 175 գր.
- ձու - 4
- շաքարավազ - 125գր.
- վանիլին - 1
- շատ քիչ աղ
- սոդա - 1 թ.գ.
- ալյուր - 125 գր.
- կապուչինո սուրճ - 25 գր.
- Միջուկ`
- կապուչինո սուրճ - 10 գր.
- տաք ջուր - 150 մլ
- շոկոլադ - 200գր.
- Կրեմ`
- խտացրած կաթ - 1 տուփ
- կարագ - 150 գր
- վանիլին
- Գլազուր`
- սերուցք - 200 գր.
- շոկոլադ - 200 գր.
Պատրաստման եղանակը
- Խմորի պատրաստման համար շոկոլադը և կարագը փոքր կտորների վերածել, այնուհետև գոլորշու վրա հալեցնել և թողնել, որ սառչի:
- Ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցից:
- Շաքարավազը բաժանել երկու մասի.մի մասը հարել սպիտակուցի հետ, մյուս մասը դեղնուցի հետ:
- Սպիտակուցը լցնել դեղնուցի վրա և լավ խառնել, որ ստացվի միասեռ զանգված:
- Ալյուրի հետ խառնել սոդան, վանիլը, կապուչինո սուրճը և աղը:
- Այս ամենը աստիճանաբար մաղել ձվե խառնուրդի մեջ և խառնել:
- Ավելացնել այս զանգվածի վրա շոկոլադե խառնուրդը, լավ խառնել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 30-35 րոպե:
- Եփելուց հետո, խմորը թողնել, որ սառչի, հետո բաժանել երկու մասի:
- Միջուկի համար ջուրը տաքացնել, մեջ լցնել կամուչինոն և շոկոլադը մանրացված:
- Եփել գազօջախի վրա այնքան, մինչև կխտանա:
- Այս խառնուրդը քսել երկու խմորների վրա և խմորները միացնել իրար:
- Կրեմի համար փափկեցված կարագը հարիչով լավ հարել, աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը /տան ջերմաստիճանի/, վանիլի փոշին:
- Լավ հարելուց հետո, դնել սառնարանում, որ սառչի:
- Սառչելուց հետո քսել տորթի վրա և տորթը դնել սառնարանում:
- Գլազուրի համար սերուցը տաքացնել, վրան ավելացնել շոկոլադը, թողնել կրակին այնքան, մինչև շոկոլադը կհալչի:
- Կրակից վերցնելուց հետո թողնել, որ սառչի, այնուհետև տարածել տորթի վրա: