Բաղադրիչներ
- կաթնաշոռ - 200 գ
- ձու - 1 հատ
- խնձոր - 1 հատ
- եփած խտացրած կաթ - 2 ճ.գ.
- շաքարավազ - 2 ճ.գ
- սպիտակաձավար - 2 ճ.գ
- ¼ թ/գդ աղացած դարչին
- աղ
Պատրաստման եղանակը
- Մեծ ամանի մեջ խառնել ձուն, սպիտակաձավարը, եփած խտացրած կաթը և կաթնաշոռը, ավելացնել մի պտղունց աղ, մանրակրկիտ խառնել և թողնել 10 րոպե, որպեսզի սպիտակաձավարը ուռչի։
- Կլպեել խնձորը և հանել սերմերը, կտրատել փոքր խորանարդների։
- Կաթնաշոռի զանգվածը լցնել ապակյա կամ կերամիկական կաղապարի մեջ և հարթեցնում ենք խնձորները, ցանում դարչին և շաքարավազ։ Դնել միկրոալիքային վառարանում և եփել առավելագույն հզորությամբ 5 րոպե։