Բաղադրիչներ
- Կաղամբ - 400 գ
- Գազար - 150 գ.
- Կարմիր սոխ - 1 հատ
- Թթվասեր - 3 ճ.գ.
- Մայոնեզ - 3 ճ.գ.
- Խնձորի քացախ - 1 ճ.գ.
- Մածուն - 1 ճ.գ.
- Մանանեխի հատիկներ - 1 ճ.գ.
- Շաքարավազ - 1 ճ.գ.
- աղ, պղպեղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Կաղամբը մանր կտրատել, գազարը մաքրել ու բարակ շերտերով կտրատել։
- Կտրել սոխը բարակ օղակաձև։
- Ամբողջ բանջարեղենը լցնել խորը աղցանամանի մեջ և ձեռքերով թեթև տրորելլ։
- Առանձին տարայի մեջ պատրաստում ենք սոուսը՝ խառնելով թթվասերը, մայոնեզը, խնձորի քացախը, մածունը, մանանեխը, շաքարավազը, աղն ու պղպեղը։
- Բանջարեղենին ավելացրեք սոուսը, խառնեք աղցանը և թողեք 5-10 րոպե, որից հետո կարող եք մատուցել։