Բաղադրիչներ
- սերուցք (յուղայնություն 15-20%) - 100 մլ
- աղացած սև պղպեղ
- չոր սպիտակ գինի - 50 մլ
- կարագ
- աղ
- ձու - 3 հատ
- կանելոններ - 8 հատ
- պարմեզան պանիր - 50 գ․
- Սաղմոնի ֆիլե - 500 գ․
- կիտրոնի հյութ - 2-3 ճ.գ․
Պատրաստման եղանակը
- Ջեռոցը տաքացրեք 200-225°C։
- Ջեռոցի համար նախատեսված կաղապարին քսել կարագ։
- Կանելոնները եռացրեք աղաջրի մեջ մինչև կիսով չափ եփվի և մի փոքր սառչի:
- Սաղմոնը կտրատել 8 մասի 2 սմ հաստությամբ և լցոնել կանելոնիները և տեղափոխել թխման ամանի մեջ։
- Պանիրը քերել,ձվերը կոտրել ամանի մեջ, լցնել գինին և հարել։ Այնուհետեւ ավելացնել քերած պանրի կեսը, աղը, պղպեղը, ավելացնել կիտրոնի հյութն ու սերուցքը և խառնել։ Սոուսը լցնել կանելոնի վրա, վրան շաղ տալ մնացած պանիրը և դնել ջեռոցը։ Թխել 10-15 րոպե մինչև ոսկե դարչնագույնը: Մատուցել տաք վիճակում։