Պիստակի օգտակար հատկությունները
Պիստակն ունի սննդային մեծ արժեք։ Այն պարունակում է ավելի քան 50 տոկոս յուղ, ինչպես նաև մեծ քանակությամբ սպիտակուցներ ու ածխաջրեր։ Դրանք բարձրացնում են օգանիզմի տոնուսը։
Պիստակն իր բուժիչ հատկութունների շնորհիվ օգտագործվում է նաև ավանդական բժշկության մեջ։ Պիստակը պարոնակում է մեծ քանկությամբ երկաթ, պղինձ, կալիում, ֆոսֆոր։
Այն օգտագործում են այրվածքների, ստոմատիտի և թունավորումների բուժման ժամանակ։
Պիստակը հարուստ է մոնոհագեցած ճարպաթթուներով, որոնք օգնում են բարելավել սրտի առողջությունը:
Բարելավում է աչքերի առողջությունը. պիստակը վիտամին A-ի հարուստ աղբյուր է, որն օգնում է բարելավել աչքերի առողջությունը և կանխել կատարակտի զարգացումը:
Իմունիտետի ամրապնդում. պիստակը հարուստ է վիտամին C-ով, որը կարևոր դեր է խաղում իմունիտետի բարձրացման գործում:
Պիստակը պարունակում է նյութեր, որոնք օգնում են մարսողական համակարգին, շաքարային դիաբետով հիվանդների մոտ թուլացնում է լարվածությունը։ Պիստակում առկա E վիտամինը բարելավում է մաշկի վիճակը, այն պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից։