Բաղադրիչներ
- Քաղցր պղպեղ - 1 հատ
- Լոլիկ - 4 հատ
- Պանիր - 150 գր.
- Պահածոյացված սպիտակ լոբի - 1 բանկա
- Սխտոր - 3 պճեղ
- Մայոնեզ
- Աղ և սև պղպեղ
- Կանաչիներ
Պատրաստման եղանակը
- Վերցրեք լոլիկը և կտրատեք փոքր խորանարդների։ Ավելացնել աղցանի ամանի մեջ:
- Պղպեղը նույն կերպ կտրատել խորանարդների եւ ավելացնել աղցանին։
- Կոշտ պանիրը քերել քերիչով ավելացնել աղցանին։
- Բացել պահածոյացված սպիտակ լոբին, հեղուկը քամել տարրայի միջից և ավելացնել աղցանի ամանի մեջ։
- Սխտորը ճզմել մայոնեզի մեջ, խառնել ու համեմել մեր աղցանը։ Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի։ Մատուցելուց առաջ զարդարել խոտաբույսերով։
- Մեր «Հաշք» աղցանը պատրաստ է։ Բարի ախորժակ!