Բաղադրիչներ
- առանց խմորիչի շերտավոր խմոր - 500 գ
- աղացած անյուղ տավարի միս - 350 գ
- սոխ - 2 հատ ( միջին)
- սխտոր - 4 պճեղ
- կանաչ սոխ - 1 փոքր փունջ
- թարխուն - 1 փոքր փունջ
- կարագ
- աղ
- թարմ աղացած սև պղպեղ
- դեղնուց
Պատրաստման եղանակը
- Մաքրել և մանր կտրատել գլուխ սոխը։ Տապակը տաքացրեք 1 ճ/գ.կարագ դնել,տապակել սոխը 5 րոպե։
- Ավելացնել աղացած սխտորն ու աղացած միսը, տապակել բարձր կրակի վրա՝ խառնելով, մինչև մսի գույնը փոխի։ Աղ, պղպեղ, տապակել եւս 2 րոպե։
- Կանաչ սոխը մանր կտրատել։ Ցողուններից հանել թարխունի տերեւները, մանր կտրատել։ Թարխունն ու կանաչ սոխը խառնել մսային միջուկի հետ։
- Ջեռոցը տաքացնել մինչև 210°C։ Խմորը բարակ գրտնակել, 7-8 սմ կողմով քառակուսիների կտրատել, յուրաքանչյուր քառակուսու մի անկյունում դնել միջուկ, ծածկել ազատ անկյունով և զգուշորեն սեղմել ծայրերը՝ նախ մատներով սեղմելով, հետո պատառաքաղի օգնությամբ։
- Կարկանդակները շարել մագաղաթապատ թխման թերթիկի վրա՝ միմյանցից որոշ հեռավորության վրա։ Վերևից երկու անգամ քսել 1 թ/գդ հարած ձվի դեղնուցը։ ջուր․
- Թխել կարկանդակները ջեռոցի կենտրոնում մինչև ոսկե դարչնագույնը, մոտ 12 րոպե: Յուղել կարագով։ Մատուցել տաք վիճակում։