![](https://www.xohanoc.info/wp-content/uploads/2023/02/photo_5364175735230677769_y-1024x576.jpg)
Բաղադրիչներ
- լոլիկ - 500 գ.
- կարմիր բուլղարական պղպեղ - 300 գ
- կծու պղպեղ - 1 հատ
- սխտոր - 3 պճեղ
- շաքարավազ - 1 թ.գ
- աղ, պղպեղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Բուլղարական պղպեղն ու կծու պղպեղը մաքրել սերմերից, կտրատել, դնել բլենդերի մեջ։
- Ավելացնել լոլիկ, կտրատած սխտորը և հարել այնքան մինչև ստացվի միասեռ զանգված։
- Լցնել կաթսայի մեջ, հասցնել եռման աստիճանի, ապա ավելացնել շաքարավազը և եռացնել մինչև թանձրանա մարմանդ կրակի վրա 10-15 րոպե։
- Վերջում աղ՝ ըստ ճաշակի։
- Պահել ամուր փակ տարրայի մեջ սառնարանում մինչև 7 օր։