Բաղադրիչներ
- Աղացած միս - 450 գր.
- Ձու - 1 հատ
- Սոխ - 1 հատ
- Շամպինիոններ - 200 գր.
- Թթվասեր - 4 ճաշի գդալ
- Պանիր - 120 գր.
- պապրիկա, չոր սխտոր, աղ, պղպեղ
- Բուսայուղ - տապակելու համար
- Թարմ կանաչի
Պատրաստման եղանակը
- Աղացած մսին ավելացնել ձու,աղ,պապրիկա,սխտոր և խառնել։
- Տաքացնել տապակը ,լցնել բուսայուղ և մի փոքր կարագ ․ տապակել սոխը մոտ 2 պ․,ապա ավելացնել սունկ և տապակել այնքան մինչև ստացվի դեղնակարմրավուն երանգ։ Այնուհետև համեմել աղացած սև պղպեղով ,աղով,սխտորի փոշիով․տապակը վերցնել կրակից։
- Սմետանը խառնել մանր կտրատած կանաչիների հետ։
- Պատրարաստել մսից գնդիկներ ,ապա ձևավորել գնդիկի վրա փոսիկ։
- Վերցնել համապատասխան տարա ,մեջը փռել մագաղաթյա թուղթ և վրան դասավորել մսից պատրաստված գնդիկները,գնդիկների փոսիկի մեջ լցնել տապակած սունկը,ապա սմետանը և վերջում քերած պանիրը։
- Դնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 25 րոպե։