Բաղադրիչներ
- ծաղկակաղամբ - 1 գլուխ
- ձու - 3 հատ
- ալյուր - 100 գ.
- աղ
- բուսայուղ
- թարմ կանաչի
Պատրաստման եղանակը
- Ծաղկակաղամբը ծաղկաբույլերի բաժանել և լվանալ։
- Ծաղկակաղամբը 5-7 րոպե եռացրեք աղաջրի մեջ,ապա լցնել քամոցի մեջ։
- Առանձին ամանի մեջ կոտրել ձվերը, աղ անել ու հարել պատառաքաղով։ Ավելացնել ալյուրը և խառնել մինչև ստացվի միասեռ զանգված ։
- Տապակի կամ փոքրիկ կաթսայի մեջ տաքացրեք բուսայուղը։ Ծաղկաբույլերը թաթախել խմորի մեջ և տապակել բոլոր կողմերից մինչև ոսկե դարչնագույնը:
- Ցանկության դեպքում շաղ տալ մանր կտրատած սխտոր և թարմ կանաչի: