Բաղադրիչներ
- Կարագ - 170 գ.
- Շաքարավազ - 150 գ.
- Ձու - 2 հատ
- Նարնջի հյութ - 2 ճ.գ.
- Մեկ նարնջի կեղև
- Ալյուր - 250 գ.
- Կաթ - 120 մլ.
- Աղ
- Փխրեցուցիչ - 1 թ.գ.
- Ծիրանի չիր - 120 գ.
Պատրաստման եղանակը
- Կարագը շաքարավազի հետ հարել մինչև ստացվի համասեռ զանգված ։
Ուշադրություն․ կարագը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի։ - Ավելացնել ձվերը՝ հերթով, յուրաքանչյուր ավելացումից հետո լավ հարել։
- Խմորին ավելացնել նարնջի կեղևը, լցնել հյութը, նորից հարել։
- Ավելացնել աղով և փխրեցուցիչով մաղած ալյուրի կեսը։ Հունցել. Լցնել կաթի մեջ, խառնել։ Ավելացնել մնացած ալյուրը և խառնել մինչև ստացվի համասեռ զանգված, բայց երկար չհունցել։
- Ծիրանի չիրը մանր կտրատել եւ ավելացնել խմորին։
- Խմորը լցնել համապատասխան տարայի մեջ և տեղափոխել նախապես տաքացրած 180 աստիճան ջեռոցը և թխել մոտ 35-40 րոպե։