Բաղադրիչներ
- բրինձ - 50 գ.
- հավի արգանակ - 1 լ.
- հավի ֆիլե - 300 գ.
- սերուցք - 200 մլ.
- աղ, պղպեղ ըստ ճաշակի
- բուսական յուղ
- նեխուր - մի երկու ճյուղ
- գազար - 1 հատ
- սոխ - 100 գ.
- սխտոր - 2-3 պճեղ
- պապրիկա - 1 թ.գ
Պատրաստման եղանակը
- Սոխն ու սխտորը մանր կտրատել, գազարը մանր խորանարդաձև կտրատել։
- Տապակի մեջ տաքացնել ձեթը և միջին ջերմության վրա տապակել սոխը, սխտորն ու գազարը:
- Այնուհետեւ տեղափոխել եռացող արգանակի մեջ եւ հասցնել եռման աստիճանի։ Եփել 15-20 րոպե։
- Հավի ֆիլենկտրատել երկարավուն կտորների, աղ ու պղպեղ անել։
- Հավի ֆիլեն տապակել թավայի մեջ։ Հեռացրել կրակից, փաթաթեք փայլաթիթեղի մեջ և թողեք 10 րոպե։
- Բանջարեղենով արգանակի մեջ ավելացնել բրինձը, նեխուրը, պապրիկան ու 20 րոպե եփել թույլ կրակի վրա կափարիչի տակ։
- Լցնել կրեմը, աղը, պղպեղը, բերել եռման աստիճանի և հեռացնել կրակից։ Ապուրը լցնել ամանների մեջ և ավելացնել տապակած հավի ֆիլեն։