Բաղադրիչներ
- Հայկական լավաշ - 2 հատ
- Կաթնաշոռ - 500 գ.
- Սուլուգունի պանիր - 200 գ.
- Կեֆիր 3.2% - 400 մլ.
- սամիթ - 40 գ.
- աղ - 1 թ.գ.
Պատրաստման եղանակը
- Պանիրը մանրացնել խոշոր քերիչով, ավելացնել կաթնաշոռ, աղ և լավ խառնել։
- Լավաշը կտրատել նույն չափի շերտերի։
- Լավաշի առաջին թերթիկը դնել խորը թխման թերթիկի վրա և քսել կեֆիր: Տարածել պանրի միջուկը։Լավաշի հաջորդ թերթիկը թրջում ենք կեֆիրի մեջ, զգուշորեն տեղափոխում ենք թխման թերթիկի մեջ, վրան նորից լցնում ենք միջուկը, հետո նորից կեֆիրով թաթախված լավաշը, վերջին շերտը պետք է լինի լավաշը։
- Վրան ավելացնել քերած պանիր և մանր կտրատած սամիթ։
- Ուղարկել ջեռոց 30-35 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում։