![](https://www.xohanoc.info/wp-content/uploads/2023/01/photo_5336970768132718479_x.jpg)
Բաղադրիչներ
- դդմիկ - 1 հատ
- խոշոր գազար - 1 հատ
- լոլիկ - 2 հատ
- ձու - 3 հատ
- թթվասեր - 100 գ.
- Կոշտ պանիր - 50 գ
- սխտոր - 3 պճեղ
- աղ - 1 պտղունց
Պատրաստման եղանակը
- Դդմիկը և գազարը կեղևահանող սարքով շերտերով կտրատել : Լոլիկը կտրատել շրջանակաձև։
- Յւրաքանչյուր դդմիկի և գազարի շերտը պտտել ռուլետի տեսքով։ Շախմատային դասավորվածությամբ դնել թխման ամանի մեջ։
- Դրեք լոլիկի կտորները կաղապարի ողջ պարագծի երկայնքով:
- Պատրաստել միջուկը։ Դա անելու համար հարել ձուն, թթվասերը, ավելացնել աղն ու պանիրը։ Լցնել բանջարեղենի վրա։ Ցանկության դեպքում վրան մանր կտրատած սխտոր ցանել։
- Թխել ջեռոցում 25 - 30 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում։