Բաղադրիչներ
- հաց - 2 կտոր
- կարագ - 1 ճ․գ․
- հավի պաշտետ - 1 ճ․գ․
- խաշած ձվի դեղնուց - 2 հատ
- կարմիր, քաղցր պղպեղ - 1 հատ
- առանց կորիզ`սեւ եւ դեղին ձիթապտուղներ - 2 հատ
- բողկ - 1 հատ
Պատրաստման եղանակը
- Հացի կտորներից ստանալ 2 շրջան:
- Յուրաքանչյուր կտորի վրա քսել կարագ, ավելացնել պաշտետ եւ ձվի քերաշ դեղնուց:
- Պղպեղից ստանալ տերեւաձեւ կտորներ եւ դասավորել բուտերբրոդի կողքերին:
- Ձիթապտուղները բաժանել 4 մասի:
- Ձիթապտղի սեւ եւ դեին մասնիկները միացնելոց ստացեք մեղու:
- Բողկը կտրատել բարակ շրջանակներով եւ դրանցից ստանալ մեղուի թեւիկները:
- Ամեն մի ծաղիկի վրա դրեք մեկական մեղու, ամրացրել թեւիկները եւ գլխիկները`կանած, պահածոյացրած ոլոռից:
- Բուտերբրոդը դնել հազարի տերեւների վրա:
Բարի ախորժակ: