Բաղադրիչներ
- հավի ֆիլե - 500 գր
- շամպինիոններ - 300 գ
- սերուցք 20% - 200 գ
- դեղնուց - 2 հատ
- կարագ - 50 գր
- ցորենի ալյուր - 2 ճ.գ
Պատրաստման եղանակը
- Լվանալ հավի միսը, հեռացնել թաղանթները և կտրատել փոքր կտորներով: Լվացված շամպինիոնները կտրատել միջին կտորներով:
- Ցորենի ալյուրը լցնել ամանի մեջ և թաթախել հավի ֆիլեն։
- Կարագը լցնել տապակի մեջ, հալեցնել ու մեջը լցնել միսը։ Ֆիլեն տապակել 5 րոպե, ապա ավելացնել սունկը։ Ամեն ինչ լավ խառնել, աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի։
- Սերուցքը լցնել բաժակի մեջ և ավելացնել դեղնուցները, ամեն ինչ լավ խառնել։
- Ստացված սերուցքային զանգվածը լցնել հավի ֆիլեի մեջ, խառնել, ծածկել և եփել 5-7 րոպե մարմանդ կրակի վրա։ Նշած ժամանակից հետո ուտեստը պատրաստ է, այն կարող եք մատուցել սեղանին։