Չրերով փլավ

Հունվար 5, 2023
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

  • Լվացված բրինձը լցնել եռացող աղաջրի մեջ և եփել այնքան, մինչև դրսից փափկի, իսկ ներսից դեռ պինդ լինի։ Բրինձը քամում ենք քամոցով։
  • Նուշը  2 ժամ  թողնել եռման ջրի մեջ։
  • Չորացրած մրգերը լվանալ տաք ջրով։
  • Հալեցնել յուղը և, երբ այն սկսի եռալ, մեջը լցնել չրերը ու նուշը։ Չրերը տապակել յուղի մեջ մարմանդ կրակի վրա՝ խառնելով, մինչև չրերը սկսեն ուռչել։ Լցնել մեղրը խառնելով  1 թ.գ. ջրով ,ավելացնել մեխակ և դարչին և թողնել, որ չրերը   եփվի կափարիչի տակ ևս 5 րոպե։
  • Լլայն կաթսայի մեջ հալեցնել կարագը։ Լցնել դրա մեջ 2-3 ճ.գ. բրինձ, լավ խառնել։ Այնուհետև լցնել մնացած բրինձը, չորացրած մրգերը նուշով և 3-4 րոպե տաքացնել՝ անընդհատ խառնելով։ Մատուցելիս, ցանկության դեպքում, կարող եք  ավելացնել  աղացած դարչին։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...