Բաղադրիչներ
- Հավի կրծքամիս - 500 գ
- Սոխ - 1 հատ
- Բուսայուղ - տապակելու համար
- Սխտոր - 2 ատամ
- Շաքարավազ - 1 ճ/գ
- Գինու քացախ - 1 ճ․գ․
- Քաղցր պղպեղ - 1-2 հատ
- Լոլիկ - 2 հատ
- Տոմատի մածուկ - 2 ճ.գ.
- Ջուր / արգանակ - ըստ անհրաժեշտության - 100-200 մլ
- Աղ,սև պղպեղ
- Պապրիկա - 2 ճ/գ
- Կարրի - 1 ճ/գ
- Աջիկա - 1 թեյի գդալ
- Մաղադանոս - 5-7 ճյուղ
- Թթվասեր - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամիսը մանր կտրատել։
- Ցանկության դեպքում հավի միսը կարելի է թեթև մարինացնել։
- Մարինադի համար՝ հավի մսի կտորներին ավելացնել 2 թ․գ․ բուսայուղ, 1 թակած սխտոր, մի պտղունց աղ, 1 ճ.գ, շաքարավազ, աղացած սև պղպեղ և 1 ճ.գ. «մուգ սոուս» (հարմար են և՛ սովորական սոյայի սոուսը ): Թող միսը հանգստանա, մինչ դուք պատրաստում եք մնացած բաղադրիչները։
- Տապակը տաքացնել մի քիչ բուսայուղ լցնել,ավելացնել մանր կտրատած սոխը, մի պտղունց աղ և 1 ճ.գ. շաքարավազ.
- Խառնելով՝ տապակել սոխը, մինչև թափանցիկ դառնա և ստանա բաց ոսկեգույն երանգ։ Այնուհետև ավելացրեք խոշոր կտրատած սխտորը և բոլորը միասին տապակել ևս մի քանի րոպե։ Երբ խառնուրդը կարմրի, լցնել 1 ճ.գ. կարմիր գինու քացախ. Քացախն անմիջապես կգոլորշիանա, բայց խառնուրդը շատ համեղ համ կստանա։
- Կաթսայի մեջ ավելացնել բարակ շերտերով կտրատած բուլղարական պղպեղը և բոլորը միասին տապակել ևս 2-3 րոպե։
- Ցանկության դեպքում ավելացնել նաև մանր կտրատած լոլիկները։ Տապակել ամեն ինչ միասին ևս 5 րոպե։
- Առանձին տապակել հավի մսի կտորները։ Բառացիորեն 2-3 րոպե յուրաքանչյուր կողմից, որպեսզի միսը գեղեցիկ ոսկեգույն երանգ ստանա։
- Բանջարեղենին ավելացնել տոմատի մածուկը, մանրակրկիտ խառնել և եփել ևս 1-2 րոպե։
- Հավի մսի կտորները ավելացնել տապակի մեջ։
- Լցնել ջուր կամ արգանակ և ամեն ինչ խառնել: Հեղուկը պետք է հազիվ ծածկի միսն ու բանջարեղենը:
- Խառնուրդը բերեք եռման աստիճանի և ավելացրեք համեմունքներ ըստ ճաշակի: Ես ավելացնում եմ մոտ 1 թ.գ. կարրի, 2 ճ.գ աղացած պապրիկա և 1 ճ.գ․ տնական աջիկա ,աղ, աղացած սև պղպեղ (ըստ անհրաժեշտության):
- Կափարիչով ծածկել տապակը, կրակն իջեցնել․եփել մոտ 20 րոպե։