Պանրով և սնկով աղցան

Դեկտեմբեր 13, 2022
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

  •  Պանրով և սնկով աղցան
  • Ձուն եփել և քերել քերիչով։
  • Առաջին շերտը դնել քերած ձուն, քսել մայոնեզի բարակ շերտ։
  • Ձեթի մեջից հանել շպրոտը և  պատառաքաղով տրորել։ Հաջորդ շերտը ձևավորել շպրոտով, վրան քսել մայոնեզի բարակ շերտ։
  •  Սոխը կտրատել խորանարդաձև:
  •  Կրակի վրա տաքացնել  բուսայուղով տապակը,տապակել սոխը մինչև ոսկե դարչնագույնը։ Թողնել մի փոքր սառչի և լցնել շպրոտի վրա:
  • Թարմ սունկը լվանալ, կեղևազատել և կտրատել շերտերով: Տապակել սունկը տապակի մեջ մի փոքր ձեթով, մինչև հեղուկը գոլորշիանա (մոտ 15 րոպե): Եփելու վերջում համեմում ենք աղով և սև պղպեղով։ Հովացնել և սոխի վրա լցնել,մի քիչ թողնել զարդարման համար, քսել մայոնեզի բարակ շերտ։
  • Պանիրը մանր քերիչով քերել ձևավորել վերջին շերտը,զարդարել մնացած սնկով։
  •  Աղցանը 1-2 ժամով դնել սառնարան։ Մատուցել թարմ մաղադանոսով զարդարված։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...