Բաղադրիչներ
- Կարտոֆիլ - 1 կգ
- Սերուցք - 500-600 մլ
- Սխտոր - 2-5 ատամիկ
- Աղ, պղպեղ, համեմունքներ
Պատրաստման եղանակը
- Մաքրած կարտոֆիլը բարակ կտրատել, դնել ջրով լի կաթսայի մեջ, համեմել աղով և համեմունքներով
- Եռացնել մարմանդ կրակի վրա 5-7 րոպե, իսկ հետո կարտոֆիլը (առանց հեղուկի) տեղափոխել փայլաթիթեղով կաղապարի մեջ։
- Ավելացնել մանր կտրտած սխտորը և սերուցքը:
- Թխել ջեռոցում 40 րոպե, 180°C ջերմաստիճանում փայլաթիթեղը փակ վիճակում և ևս 10 րոպե փայլաթիթեղը բացած վիճակում, կարմրավուն երանգ ստանալու համար։