Բաղադրիչներ
- Կարագ - 60 գ
- Ձիթապտղի ձեթ - 2 ճ.գ.
- Ցորենի ալյուր - 1 ճ․գ․
- Կաթ - 750 մլ
- Աղացած միս - 600 գ
- Բոլոնեզի սոուս - 600 գ
- Աղ,պղպեղ
- լազանյայի շերտեր - 10 հատ
- պանիր - 500 գ
Պատրաստման եղանակը
- Կարագը և բուսայուղը լցնել կաթսայի մեջ, զանգվածը հալեցնել միջին ջերմության վրա։ Մեկ ճաշի գդալ ալյուր ավելացնել և հարել, որպեսզի գնդիկներ չլինեն։
- Կրակը թուլացնել, լցնել կաթ և եփել այնքան մինչև ստանաք թթվասերանման զանգված: Դուք կստանաք բեշամելի սոուս:
- Տապակը տաքացնել, մեջը ձիթապտղի յուղ լցնել, դնել աղացած միսը և տապակել մինչև կիսով չափ եփվի։ Վրան ավելացնել բոլոնեզի սոուս, ավելացնել աղ ու պղպեղ՝ ըստ ճաշակի։
- կաղապարին քսել կարագ և լցնել մի քիչ սոուս, տարածել սոուսը:
- Մեկ շերտով շարել լազանայի շերտերը, վրան՝ աղացած միս, վրան՝ քերած պանիր։ Պանրի վրա լցնել բեշամել սոուսը։ Այնուհետև նորից շարել լազանյայի շերտերը, աղացած միս, պանիր և սոուս:
- լազանյայի վերջին շերտին քսել սոուս և ծածկել պանրով։ Թողնել մնա 7-10 րոպե, ապա լազանյան թխել 30 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում։