Բաղադրիչներ
- հավ - 1,2 կգ
- սխտոր 4 պճեղ - 4 պճեղ
- քացախ
- Աղ,պղպեղ
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
- Հավի միսը համեմել աղով և պղպեղով։ Սխտորն ճզմել , խառնել քացախի հետ և քսել հավի մսին ներսից և դրսից։ Քացախը, իհարկե, կհոսի ներքև, ուստի խորհուրդ է տրվում մարինացման ընթացքում մի քանի անգամ շուռ տալ հավը: Թողնել մարինացվի ամբողջ գիշեր՝ հավի դոշը ներքև:
- Հաջորդ օրը հավը հանել սառնարանից և հասցնել սենյակային ջերմաստիճանի։ Նախատեսված տարայի մեջ բուսայուղ քսել և դնել հավը։
- Հավը ուղարկել ջեռոց 200°C ջերմաստիճանում 30 րոպե, ապա կրակը իջեցնել մինչև 160°C և թողնել հավը մոտ մեկ ժամ։
- Եթե ուզում եք ավելի շատ միսը կարմրի , ապա վերջում ավելի ուժեղ միացրեք կրակը։