Բաղադրիչներ
- Տավարի միս - 300 գ
- Ռուկոլա - 100 գ
- Լոլիկ - 100 գ
- Բուսայուղ - 2 ճ.գ.
- Սոյայի սոուս - 2 ճ.գ.
- Չորացրած սխտոր - 0,25 թեյի գդալ
- Քունջութ - 1 ճ/գ
- Աղ, կծու պղպեղ, համեմ
- Բալզամիկ կրեմ
Պատրաստման եղանակը
- Տավարի միսը երկարավուն կտրատել։
- Մարինացնել միսը սոյայի սոուսի և բուսայուղի մեջ։ Ավելացնել չորացրած սխտոր և համեմունքներ: Ձեռքերով լավ խառնել և թողնել 15 րոպե մարինացվի։
- Միսը տապակել թավայի մեջ՝ ավելացնել մեկ թեյի գդալ ձեթ։
- Մատուցվող ամանի մեջ շարել լվացված ռուկոլան և լոլիկի շերտերը։
- Ավելացնել տապակած միսը ,վրան տարածել քունջութ և բալզամիկ կրեմ։
- Տավարի մսով և ռուկոլայով տաք աղցանը պատրաստ է։