Բաղադրիչներ
- բրինձ - 300 գ
- շամպինիոն - 300 գ
- սոխ - 1 հատ
- կարագ - 100 գ
- չոր սպիտակ գինի - 200 մլ
- հավի արգանակ - 1 լիտր
- աղ, թարմ խոտաբույսեր
- արևածաղկի կամ ձիթապտղի ձեթ - 2 ճ.գ
Պատրաստման եղանակը
- Սոխը մանր կտրատել և ձեթի մեջ տապակել 2-3 րոպե մինչև ոսկե դարչնագույնը:
- Սունկը կտրատել ավելացնել սոխով թավայի մեջ։ Երբ սնկիի ջուրը դուրս գա լցնել բրինձ ։ Տապակել բրինձը սոխով և սնկով, անընդհատ խառնելով 3 րոպե։
- Այնուհետև բրնձի մեջ լցնել գինի և մեկ շերեփ հավի արգանակ: Եփել ռիզոտտոն՝ ավելացնելով ևս մի շերեփ հավի արգանակ և եփել մինչև բրինձը փափկի :
- Երբ գինին և արգանակը գոլորշիանա,կարող եք կրկին ավելացնել արգանակ։
- Պատրաստի սնկով ռիզոտոն մատուցելուց ավելացնել թարմ կտրատած կանաչի՝ ըստ ճաշակի:
- Բարի ախորժակ!