Բաղադրիչներ
- Ձու - 2 հատ
- Բեկոն - 32 գ․
- Լոլիկ - 150 գ․
- աղացած ուրց
- Աղացած չորացրած սխտոր
- Թարմ աղացած սև պղպեղ
- Աղ
- Բուսայուղ
Պատրաստման եղանակը
- Լոլիկը և բեկոնը շերտերով կտրատել
-
Տաք տապակի մեջ բուսայուղ լցնել և տապակել բեկոնը ։Տապակելուց հետո հանել և դնել թղթե անձեռոցիկի վրա։
- Նույն տապակի մեջ տապակել լոլիկը աղով, պղպեղով, սխտորի փոշիով և չորացրած ուրցով։
- Տապակած լոլիկի վրա լցնել ձուն և տապակել։
- պատրաստի ձվածեղը դնել ափսեի մեջ և մատուցել բեկոնով։
- կարող եք մատուցելուց ավելացնել թարմ կանաչի։