Դասական Սոլյանկա

Նոյեմբեր 18, 2022
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  • Միսը լվանալ , ամբողջական  կտորով  դնել կաթսաի մեջ ,լցնել ջուր: Կաթսայի մեջ դնել մաքրած ,բայց չկտրատած սոխ։
  • Զանգվածը բերել եռման աստիճանի,կրակն իջեցնել  որպեսզի արգանակը եփվի ամենացածր ջերմաստիճանում մեկ ժամ:
  • Միսը հանել արգանակից, կտրատել  մանր կտորների։ Քամել արգանակը, դեն նետել սոխը։
  • Արգանակը նորից բերել եռման աստիճանի։
  • Կարտոֆիլը կտրատել միջին խորանարդաձև լցնել արգանակի մեջ։ Եփել 20 րոպե մարմանդ կրակի վրա։
  •  Տապակի մեջ ձեթ լցնել ,տապակել քերած գազարը, խորանարդաձև կտրատած վարունգը և երկու տեսակի նրբերշիկները, ինչպես նաև խաշած տավարի միսը։ Տապակել 5-7 րոպե՝ երբեմն խառնելով։
  • Ավելացնել տոմատի մածուկ  խառնել և  ևս 3 րոպե եփել։
  • Տապակած զանգվոծը  լցնել կաթսայի մեջ, ավելացնել աղ, պղպեղ, դափնու տերեւ։ Ճաշատեսակը բերեք եռման աստիճանի, եփեք եւս 10 րոպե։
  • Կիտրոնի կտրատած շերտերն  ու ձիթապտուղները կարելի է լցնել կաթսայի մեջ կամ ավելացնել յուրաքանչյուր ափսեի մեջ։
  •  Բարի ախորժակ!
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...