Բաղադրիչներ
- Մսի արգանակ - 2000 մլ
- Կարտոֆիլ - 2 հատ
- Սոխ - 1 հատ
- Գազար - 1 հատ
- Չոր կարմիր լոբի - 100 գ
- Թարմ շամպինիոններ - 200 գ
- Աղ
Պատրաստման եղանակը
- Լոբին լվանալ լցնել ջրով տարայի մեջ և թողնել ամբողջ գիշեր։ Առավոտյան նորից լվանալ ծորակի տակ և լցնել արգանակով կաթսայի մեջ։ Կաթսան դնել մարմանդ կրակի վրա:
- Կարտոֆիլը կտրատել խորանարդաձև։
- Սոխը ,գազարը մանր կտրատել։
- Սունկը կտրատել միջին չափի և տապակել բուսայուղի մեջ։ Սունկին ավելացնել սոխը, իսկ 7 րոպե հետո՝ գազար։ Տապակել մինչև կիսով չափ եփվի։
- Եկեք վերադառնանք եռացող արգանակի կաթսա: Եռման սկսվելուց 30-35 րոպե հետո կարտոֆիլն ավելացնել արգանակի մեջ։ Թողեք եռա և մի քանի րոպե հետո ավելացրեք տապակածը։ Աղ անել խառնել և, փակելով կափարիչը, թողնել ապուրը մոտ կես ժամ։ Ժամանակ առ ժամանակ խառնել։ Ձեր ապուրը պատրաստ է։
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ!