Բաղադրիչներ
- հաց - 10 կտոր
- քաղցր պղպեղ - 1 հատ
- առանց կորիզի ձիթապտուղ - 10 հատ
- պանիր - 100 գր․
- կտրատած մաղադանոս եւ ռեհան - 1 թ․գ․
- մայոնեզ - 3 ճ․գ․
- կարագ - 2 ճ․գ․
- աղացած սեւ պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
- 20 բուտերբրոդի համար:
- Պղպեղը մաքրել, տապակել ջեռոցում, կաշին հանել եւ մանր կտրատել:
- Ձիթապտուղը մանր կտրատել, ավելացնել պղպեղը, պանիր, մաղադանոս եւ ռեհան, մայոնեզ, սեւ պղպեղ:
- Թողնել հացի միայն փափուկ մասը, գրդնակել եւ վրան կարագ քսել:
- Հացը լցոնել ստացված զանգվածով, փաթաթել եւ մոտ 3 ժամ սառեցնել:
- Ռուլետը մեջտեղից կտրել եւ կարագով տապակել ջեռոցում`180 աստիճան ջերմության տակ:
Բարի ախորժակ