Բաղադրիչներ
- կարճ մակարոնեղեն - 400 գ
- հավի կրծքամիս - 400 գ
- չերի լոլիկ - 200 գ
- մեծ կարմիր սոխ - 1 հատ
- սխտոր - 4 հատ
- բուսայուղ - 50 գ
- կարագ - 1 ճ․գ․
- աղ,սև պղպեղ
- քերած պանիր մատուցելու համար
Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամիսը կտրատել , աղ ու պղպեղ անել։ Մանրացրել 2 ատամիկ սխտոր և տարածել մսի վրա : Ծածկեք և թողեք 10 րոպե։
- Կարմիր սոխը մաքրել և կտրատել։ Չերրի լոլիկները կիսով չափ կտրատել երկայնքով: Մնացած սխտորը մաքրել և բարակ շրջանակներով կտրատել։
- Եփել մակարոնեղենը մեծ քանակությամբ (նվազագույնը 3 լիտր) եռացող աղաջրի մեջ։ Եռացնելուց առաջ առաջին մի քանի րոպեն խառնել, որպեսզի մակարոնը չկպչի հատակին:
- Մինչ մակարոնեղենը եփվում է, մի մեծ խորը տապակ կամ կաթսա դրեք միջին կրակի վրա: Լցնել բուսայուղ, ավելացնել կարագը և տաքացնել։ Ավելացնել սոխը, տապակել, խառնելով 2-3 րոպե։
- Ավելացնել հավի միսը և սխտորը, բարձրացնել կրակը, տապակել՝ անընդհատ խառնելով, 5 րոպե,ապա մարմանդ կրակի վրա միսը եփել :
- Մակարոնեղենը քամումել քամոցով և ավելացնել հավի մսի մեջ։ Տապակել 1 րոպե։
-
Ավելացնել չերի լոլիկը, պղպեղը,տապակել ևս 1 րոպե։ Հավով և լոլիկով մակարոնեղենը դնել տաքացրած ափսեների մեջ, մի քիչ էլ պղպեղ անել։ Մատուցել քերած պանրով։