Բաղադրիչներ
- կարմիր ոսպ - 300 գ
- ռուկոլա - 100 գ
- կարմիր սոխ - 1 հատ
- քաղցր կարմիր պղպեղ - 1 հատ
- քաղցր դեղին պղպեղ - 1 հատ
- սխտոր - 2 պճեղ
- ձիթայուղ - 4 ճ․գ
- կիտրոնի հյութ - 1 ճ․գ
- աղ,սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Ոսպը լցնել կաթսայի մեջ, լցնել 600 մլ ջուր և հասցնել եռման աստիճանի։ Եփել մարմանդ կրակի վրա 10-12 րոպե։ Քամել հեղուկը, համեմել աղով։
- Պղպեղը կիսով չափ կտրատել երկայնքով, հանել սերմերը , կեսերը կտրատել երկար շերտերով և լցնել ջերմակայուն ամանի մեջ։ Ավելացնել մանր կտրատած սոխը և սխտորը։ Լցնել 2 ճ.գ. ձիթայուղ, աղ, պղպեղ և խառնել։ Բանջարեղենը 20 րոպե եփել 200°C տաքացրած ջեռոցում։
- Մեծ տարայի մեջ լցնել խաշած ոսպը, ջեռոցում պատրաստված բանջարեղենը և ռուկոլան:
- Հարել 2 ճ.գ. ձիթապտղի յուղը կիտրոնի հյութով և լցնել աղցանի վրա։
- Նրբորեն խառնել և մատուցել ։