Բաղադրիչներ
- հաց - 8 կտոր
- կարագ - 2 ճ․ գ․
- կիսաապխտած խոզապուխտ - 8 կտոր
- շամպինյոն - 200 գր․
- ձվի դեղնուց - 2
- սերուցք - 125 միլիգրամ
- քերած պանիր - 150 գր․
- կտրատած մաղադանոս
- աղացած պղպեղ`ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Բաժակի օգնությամբ հացի կտորներից շրջանակներ կտրել:
- Մի փոքր տապակել եւ վրան կարագ քսել:
- Վրան դնել խոզապուխտի կտորները:
- Շամպինյոնի հյութը քամել եւ շարել խոզապուխտի վրա:
- Ջեռոցը տաքացնել:
- Թավայի մեջ թուղթ դնել եւ շամպինյոնով բուտերբրոդները դնել թավայի մեջ:
- Ձվի դեղնուցները հարել սերուցքի հետ, ավելացնել կտրատած մաղադանոս եւ պղպեղ:
- Ստացված զանգվածը լցնել բուտերբրոդների վրա:
- Թողնել ջեռոցում 4 րոպե:
Բարի ախորժակ