Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը
- Խառնել ալյուրն ու թթվասերը։
- Սոդան խառնել քացախի հետ և ավելացնել ալյուրի զանգվածին։
- Սառը կարագը քերել քերիչով և մաս-մաս ավելացնել պատրաստի զանգվածին։
- Կիտրոնի կորիզները հանել և քերել քերիչով,խառնել շաքարավազն և օսլան , որ միջուկը շատ ջրիկ չլինիլինի:
- Խմորը բաժանել 3 մասի։ Երկու գնդի յուրաքանչյուրի քաշը պետք է լինի 200գ, գրտնակել բարակ կլոր շերտերի։ Յուրաքանչյուր շրջանագծի տրամագիծը պետք է լինի 1,5 սմ ավելի մեծ, քան ձեր կաղապարի տրամագիծը:
- Առաջին շերտի վրա քսել կիտրոնի միջուկը։ Ծածկե երկրորդով, ծայրերը կոկիկ հավաքել: Խմորի մնացած փոքր կտորից փաթաթել 1,5 սմ լայնությամբ շերտ, փաթաթել տորթի շուրջը և պատառաքաղով թեթևակի նաղշեր անել։
- Կարկանդակի մակերեսին հարած դեղնուց քսել։
- Թխել ջեռոցում 180°C 20 րոպե։
- Մի քիչ սառչի ցանել շաքարի փոշի և մատուցել։